HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սուրեն Պապիկյանն առանձնազրույց է ունեցել Կիպրոսի պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասի հետ

Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 25-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն առանձնազրույց է ունեցել Կիպրոսի պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասի հետ։ Առանձնազրույցին հաջորդել է պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը։

«Նախարարները բարձր են գնահատել երկու երկրների միջև պաշտպանության բնագավառում համագործակցության մակարդակը։ Քննարկվել են Հայաստանի ու Կիպրոսի միջև համագործակցության ներկայիս ընթացքին, ինչպես նաև այն առավել զարգացնելուն վերաբերող հարցեր:

Քննարկվել են նաև Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափով համագործակցությանը, Հայաստանի ու Կիպրոսի զինված ուժերում ընթացող բարեփոխումներին և փորձի փոխանակմանն առնչվող մի շարք հարցեր։

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի»,- ասված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter