HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ: Տեղեկությունը հաղորդում է Կառավարության մամուլի ծառայությունը։

«Քննարկվել են Հայաստան-Լեհաստան համագործակցությանն ու դրա հետագա զարգացմանը վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցության ընդլայնման, մեր երկրում ԵՄ աջակցությամբ իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին վերաբերող հարցերի շուրջ:

Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներին, երկու երկրների միջև սահմանազատման գործընթացին: Վարչապետը նշել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները ստորագրել են համատեղ գործունեության մասին կանոնակարգը, որում արձանագրված է, որ կողմերը սահմանազատման գործընթացում առաջնորդվելու են Ալմա-Աթայի հռչակագրով։

Միաժամանակ, վարչապետը գործընկերոջն է փոխանցել, որ Հայաստանում և Ադրբեջանում այս պահին ընթանում են կանոնակարգի ներքին համաձայնեցման ներպետական ընթացակարգերը:

Լեհաստանի նախագահը կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացն ու տարածաշրջանում կայունության ապահովումը` հույս հայտնելով, որ տեղի ունեցող քննարկումները կտան դրական արդյունք:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ»,- ասված է հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter