HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում հանդիպել է Կիպրոսի նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում հանդիպել է Կիպրոսի նախագահ Նիկոս Քրիստոդուլիդեսին: Այս մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։

«Զրուցակիցները կարևորել են Հայաստանի և Կիպրոսի միջև բարեկամական հարաբերությունների հետևողական զարգացումը` ընդգծելով բոլոր ոլորտներում փոխգործակցությունը խորացնելու անհրաժեշտությունը:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին` շեշտելով հայկական կողմի հավատարմությունը խաղաղության օրակարգին: Վարչապետը նշել է, որ խաղաղության պայմանագրի նախագծի 80 տոկոսը համաձայնեցված է և Հայաստանը պատրաստ է համաձայնեցված հոդվածների հիման վրա ստորագրել պայմանագիրն ու շարունակել հետագա քննարկումները:

ՀՀ վարչապետը և Կիպրոսի նախագահն անդրադարձել են նաև ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին` ուղղված տարածաշրջանային տրանսպորտային հաղորդուղիների ապաշրջափակմանը:

Մտքեր են փոխանակվել նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության շուրջ: Վարչապետ Փաշինյանը կարևորել է ԵՄ հետևողական աջակցությունը մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումների առաջմղման ուղղությամբ: Հայաստան-ԵՄ հարաբերությունների ընդլայնման հարցում երկուստեք կարևորվել է վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը»,- ասվում է պաշտոնական հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter