HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փաշինյանը ներկա է եղել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումների բացմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում ներկա է եղել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումների բացմանը: Այս մասին հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը։

«Նախ տեղի է ունեցել նստաշրջանին մասնակից պետությունների ղեկավարների դիմավորման արարողությունը, վերջիններիս ողջունել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը:

Այնուհետև նստաշրջանի բացման ընթացքում ելույթներ են ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նախագահ Ֆիլեմոն Յանգը, ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մի շարք երկկողմ հանդիպումներ կունենա տարբեր երկրների գործընկերների հետ»,- հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter