HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավտովթար Երևան-Երասխ ավտոճանապարհին․ կան տուժածներ

Սեպտեմբերի 24-ին` ժամը 10:53-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Փոքր Վեդի-Ոսկետափ ավտոճանապարհին՝ կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 37-րդ կմ-ին Փոքր Վեդի գյուղում բախվել են UAZ (վարորդ՝ Ա․ Ա․, ծնված 1963 թ․) և Dodge (վարորդ` Լ. Շ., ծնված 1981 թ․) մակնիշների ավտոմեքենաները․ վարորդները և ուղևորները (Ա․ Կ․,ծնված 1990 թ․և Ա․ Շ․, ծնված 1985 թ․) հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ։

Փրկարարները հոսանքազրկել են UAZ մակնիշի ավտոմեքենան, փակել ավտոմեքենաների գազի բալոնների փականները, տուժածներից մեկին մոտեցրել շտապօգնությանը և իրականացրել են ճանապարհի լվացման աշխատանքներ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter