HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտը դարձել է Բնության պահպանության միջազգային միության անդամ

ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտը՝ որպես Հայաստանի առաջին գիտական հաստատություն, դարձել է Բնության պահպանության միջազգային միության (IUCN) անդամ։ Այս մասին հայտնում են ԳԱԱ լրատվական ծառայությունից:

ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի՝ IUCN-ի անդամակցության համար հիմք է դարձել ինստիտուտի կողմից բազմապիսի ազգային ու միջազգային նշանակության կենսաբազմազանության և վայրի բնության պահպանությանն ուղղված ծրագրերի իրականացումը։

ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի միջազգային կապերի և համագործակցության համակարգող Ալլա Ալեքսանյանը նշեց՝ IUCNլայնածավալ աշխատանքը քաղաքականության մշակման, հետազոտության և բնապահպանական հիմնախնդիրների հանրայնացման ոլորտում լիովին համահունչ է ինստիտուտի առաքելությանը և տեսլականին:

«Այս անդամակցությունը նշանակալի քայլ է մեզ համար բույսերի բազմազանության և էկոհամակարգերի պահպանությանն ուղղված ջանքերի ամրապնդման գործում։ Սա ևս մեկ խթան է ոլորտում ինստիտուտի ավելի մեծ դեր և ազդեցություն ունենալու, առկա հիմնախնդիրների գիտահեն լուծումներ ներկայացնելու, միջազգային հարթակներում բարձրաձայնելու ու փորձի փոխանակման համար։Միասին մենք նպատակ ունենք լուծելու բնապահպանական հրատապ մարտահրավերներ», - ասաց Ալլա Ալեքսանյանը։

1948 թվականին ստեղծված IUCN-ն այժմ աշխարհի ամենամեծ բնապահպանական ցանցն է, որը միավորում է ավելի քան 160 երկրի 1400 պետական և ոչ պետական կազմակերպություններ։ Նպատակն է տրամադրել աջակցություն՝ պահպանելու բնության ամբողջականությունն ու բազմազանությունը, ապահովելու բնական պաշարների բանական և էկոլոգիապես կայուն օգտագործումը։ IUCNգլխավորում է Միջազգային Կարմիր և Կանաչ գրքերի կազմման ու հրատարակման աշխատանքները, ունի դիտորդի կարգավիճակ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter