HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՊՆ վարչական համալիրում մեկնարկել է «Բարձրաստիճան պաշտոնյաների բարեվարքության ամրապնդում» խորագրով սեմինար

Հայաստան-Միացյալ Թագավորություն պաշտպանական համագործակցության շրջանակում սեպտեմբերի 23-ին ՊՆ վարչական համալիրում մեկնարկել է «Բարձրաստիճան պաշտոնյաների բարեվարքության ամրապնդում» խորագրով սեմինար և դասընթաց: Այս մասին հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։

«Միջոցառման մեկնարկին ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղար Համլետ Բատիկյանը, ողջունելով Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին ու ՄԹ ներկայացուցիչներին, ընդգծել է Հայաստանի և ՄԹ պաշտպանության նախարարությունների կազմակերպած հակակոռուպցիոն ու ներքին աուդիտի զարգացման միջոցառումների կարևորությունը և հավելել, որ այս համագործակցության նպատակները ներառում են լավ կառավարման խթանումը, ՄԹ փորձի աստիճանական ներդրումը ՀՀ պաշտպանության համակարգում, ինչպես նաև բարեվարքության և ազնվության հիմունքների ամրապնդումը ՀՀ պաշտպանական համակարգի բոլոր մակարդակներում»,-նշված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter