HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն ընդունել է Բելգիայի նորանշանակ դեսպանին

ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը սեպտեմբերի 23-ին ընդունել է մեր երկրում Բելգիայի Թագավորության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքին: 

Ողջունելով հյուրին՝ Հակոբ Արշակյանը շնորհավորել է նրան Հայաստանի Հանրապետությունում առաջին ռեզիդենտ դեսպանի պատասխանատու եւ պատվաբեր պաշտոնը ստանձնելու առթիվ, մաղթել հաջողություններ այդ կարեւոր առաքելության իրականացման գործում:

Անդրադառնալով հայ-բելգիական հարաբերություններին՝ ԱԺ փոխնախագահը համոզմունք է հայտնել, որ այդ համագործակցության վկայությունն է ռեզիդենտ դեսպանության հիմնումը Հայաստանում, ինչը կարեւոր է նաեւ ՀՀ-ԵՄ գործընկերության զարգացման համատեքստում:

Հակոբ Արշակյանը գոհունակությամբ է ընդգծել այն փաստը, որ խորհրդարանների միջեւ համագործակցությունն ամուր հիմքերի վրա է դրված, երկկողմ հարաբերություններն արտացոլված են ինչպես նախագահների, այնպես էլ բարեկամական խմբերի հաճախակի հանդիպումների տեսքով:

Ի թիվս բարեկամական խմբերի միջեւ համագործակցության շրջանակում կայացած հանդիպումների՝ ԱԺ նախագահի տեղակալը հիշատակել է 2023 թվականի նոյեմբերի 20-ին Երեւանում ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի ընթացքում Պետեր Դը Ռուվերի հետ հանդիպումը:  Պետեր Դը Ռուվերը հունիսի 9-ին Բելգիայում կայացած խորհրդարանական ընտրություններից հետո ընտրվել է Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter