HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կբարձրանա 2-4 աստիճանով

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» տեղեկացնում է, որ հանրապետության տարածքում սեպտեմբերի 22-ի ցերեկը, 23-ի գիշերը՝ ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 23-ի ցերեկը, 24-ին՝ առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում կտեղա կարկուտ։ Սեպտեմբերի 22-ի երեկոյան ժամերին, 23-ի գիշերը առանձին վայրերում անձրևները կլինեն ինտենսիվ։ Առանձին վայրերում սպասվում է նաև մառախուղ։ Սեպտեմբերի 25-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-22մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 23-ին ցերեկային ժամերին կբարձրանա 2-4 աստիճանով։ 

Մայրաքաղաքում սեպտեմբերի 22-ին կեսօրից հետո, 23-ին՝ ժամանակ առ ժամանակ սպասվում է, 24-ի ցերեկը հնարավոր է անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում՝ 18-21 մ/վ արագությամբ։ Սեպտեմբերի 24-ի գիշերը, 25-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter