HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետն ընդունել է Bank of Georgia-ի խորհրդի նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Bank of Georgia ընկերության խորհրդի նախագահ Մել Քարվլին: Հայտնում է Կառավարության մամուլի ծառայությունը:

«Վարչապետը ողջունել է Bank of Georgia-ի մուտքը հայկական ֆինանսական շուկա և մեր երկրում ներդրումային գործունեություն ծավալելու որոշումը: Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ վրացական բանկը Հայաստանի ֆինանսական ոլորտ կբերի նոր մշակույթ:

Մել Քարվլը նշել է, որ լավատեսորեն են նայում Հայաստանի ֆինանսական շուկային և տնտեսության զարգացման հեռանկարներին՝ հավելելով, որ մեր երկրի դրամավարկային քաղաքականությունը հավասարակշռված է, ինչը նպաստում է ներդրումային ծրագրերի արդյունավետ իրականացմանը:

Bank of Georgia ընկերության խորհրդի նախագահն անդրադարձել է բանկի հետագա գործունեությանն ու հետագա ծրագրերին:

Ներդրումային միջավայրի բարելավման համատեքստում երկուստեք կարևորվել է ՀՀ Կառավարության կողմից կոռուպցիայի դեմ հետևողական պայքարն ու բարեփոխումների շարունակականությունը»,- նշվում  է հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter