HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկվել են Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինական ծրագրերը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինական մի շարք ծրագրեր: Այս մասին տեղեկանում ենք վարչապետի կայքում հրապարակված մամուլի հաղորդագրությունից, որը ներկայացնում ենք ստորեւ։

Ներկայացվել է Նորագյուղ թաղամասում քաղաքաշինական ծրագրի հայեցակարգը: Ինչպես նշել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, այդ տարածքն ունի զարգացման զգալի ներուժ և համալիր քաղաքաշինական ծրագրի արդյունքում կստեղծվեն պայմաններ՝ թաղամասի հետագա զարգացման համար՝ արդյունավետ ենթակառուցվածքներ, ճանապարհներ, կամուրջներ և այլն: Ծրագիրն ընդգրկում է 350 հա հողատարածք:

Քննարկման ընթացքում ներկայացվել են հայեցակարգով սահմանված առաջնահերթությունները, նպատակները, հստակեցվել են ծրագրի իրականացման համար անհրաժեշտ հետագա քայլերը:

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել այլ ծրագրերի ևս՝ Կասկադի, Օղակաձև զբոսայգու և այլն:

Վարչապետը կարևորել է նման ներդրումային ծրագրերի իրականացումը և ընդգծել դրանց իրականացմանն ուղղված աշխատանքների համակարգման անհրաժեշտությունը:

Լուսանկարը՝ primeminister.am կայքից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter