HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՊԵԿ-ը կանխել է մաքսային զննությունից թաքցված 58750 տուփ ծխախոտի ներմուծման փորձը

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ օրերս Իրանի Իսլամական  Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն է ժամանել յոդացված աղ տեղափոխող ՀՀ հաշվառման բեռնատար։

«Տրանսպորտային միջոցի նկատմամբ իրականացված ռենտգեն տեսազննման արդյունքում կասկածներ են առաջացել, որ աղի պարկերի մեջ կարող են լինել մաքսային հսկողությունից թաքցված ապրանքներ։ «Ագարակ» մաքսային անցման կետում իրականացված մաքսային զննման արդյունքում հայտնաբերվել է մաքսային զննությունից թաքցված տարբեր ապրանքանիշերի ընդհանուր 58750 տուփ ծխախոտ։

Փաստի առթիվ կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն` ՀՀ «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 313-րդ հոդվածի հատկանիշներով, իրականացվում է վարչական վարույթ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter