HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

 Վենետիկի հանձնաժողովի պատվիրակության հետ քննարկվել են լրատվության ոլորտի օրենսդրական բարեփոխումները

Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման կենտրոն հիմնադրամի» տնօրեն Տիգրան Դադունցը ընդունել է Վենետիկի հանձնաժողովի պատվիրակությանը։ Այս մասին հայտնում են նախարարության լրատվական ծառայությունից։ 

Հանդիպմանը Տիգրան Դադունցը շնորհակալություն է հայտնել Եվրոպայի խորհրդին` զանգվածային լրատվության ոլորտի բարեփոխումների շրջանակում ցուցաբերվող փորձագիտական աջակցության համար: 

Տիգրան Դադունցը նախ ներկայացրել է ԶԼՄ-ների ինքնակարգավորման մեխանիզմի ներդրմանն ուղղված օրենսդրական փաթեթի մշակման նախապատմությունը և անհրաժեշտությունը` նշելով, որ փաթեթը մշակվել է Կառավարության ծրագրին համապատասխան` լրատվության ոլորտի ներկայացուցիչների հետ կնքված փոխըմբռնման հուշագրի շրջանակներում` միջազգային գործընկերների աջակցությամբ:

Այնուհետև կողմերը քննարկել են նախագծերում առկա առանցքային կարգավորումները և նորամուծությունները:

Անդրադարձ է կատարվել ԶԼՄ-ների ինքնակարգավորման առաջարկվող մոդելին, այն հարցերին, թե ինչ է ԶԼՄ-ն ժամանակակից աշխարհում, ինչ կարգավիճակ են ունենալու ԶԼՄ-ների ինքնակարգավորման մարմինները, ապագայում ստեղծվելիք Մեդիա խորհուրդը, ինչ արտոնություններ են ունենալու էթիկական չափանիշներին հետևող ԶԼՄ-ները:

Պատվիրակության անդամները շնորհակալություն են հայտնել Արդարադատության նախարարությանը ձևավորված արդյունավետ համագործակցության համար, ինչպես նաև ընդգծել նախարարության կողմից ցուցաբերած ուշադրությունը Վենետիկի հանձնաժողովի կողմից ներկայացված կարծիքների նկատմամբ։

2024 թվականի հուլիսի 15-ին Արդարադատության նախարարությունը Վենետիկի հանձնաժողով է ներկայացրել ԶԼՄ-ների ինքնակարգավորման մեխանիզմների ներդրմանն ուղղված օրենքների նախագծերը՝ խնդրելով Վենետիկի հանձնաժողովից խորհրդատվական կարծիք տրամադրել փաթեթի վերաբերյալ: Հանձնաժողովի կարծիքը ակնկալվում է ստանալ այս տարվա հոկտեմբերին:

Հանդիպմանը ներկա էին ԵԽ Ժողովրդավարության և մարդկային արժանապատվության գլխավոր տնօրինության փորձագետ Անդրեյ Ռիխտերը, Վենետիկի հանձնաժողովում Իտալիայի անդամ Չեզարե Պինելին և Վենետիկի հանձնաժողովի քարտուղարության իրավաբան Վահե Դեմիրճյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter