HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Նիդերլանդների նորանշանակ դեսպանին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրո-Վինտերին: Այս մասին հաղորդում են Կառավարության մամուլի ծառայությունից։

Հանդիպման սկզբում փոխվարչապետը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և մաղթել հաջողություն իր կարևոր առաքելությունն իրականացնելու գործում:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Նիդերլանդների միջև համագործակցության հիմնական հեռանկարային ուղղությունները: Երկուստեք ընդգծվել է Հայաստանի և Նիդերլանդների միջև առկա առևտրատնտեսական հարաբերություններում մեծ ներուժը: Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ-ԵՄ հարաբերություններին և ՀԸԳՀ ամբողջական կիրարկման կարևորությանը, մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter