HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԿԳՄՍ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ դեսպանին

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակությանը:

ԿԳՄՍՆ լրատվականի փոխանցմամբ՝ հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Ռուսաստան երկկողմ հարաբերությունները կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում: Մասնավորապես, անդրադարձ է եղել կրթական ծրագրերին, ինչպես նաև միջմշակութային համատեղ նախաձեռնություններին:

Միջպետական համաձայնագրերով նախատեսված ոլորտային երկկողմ ծրագրերի իրականացման համատեքստում կարևորվել է դրանց շարունակականության հարցը: 

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև առաջիկայում նախատեսվող միջոցառումներին: 

Քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter