HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ուզում ենք հրաժարվել կայուն քաղաքական մեծամասնության կարգավորումից, բայց ոչ առանց ամբողջ Սահմանադրությունն ախտորոշելու. Գ. Մինասյան

Սեպտեմբերի 19-ին տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը: Այս մասին հաղորդում է Արդարադատության նախարարությունը։

«Խորհուրդը շարունակել է քննարկել է Դանիել Իոաննիսյանի ներկայացրած «Կայուն խորհրդարանական մեծամասնության սկզբունքից հրաժարվելու հարց»-ը:

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հիշեցրել է, որ վարչապետի կողմից որոշում կա՝ նոր Սահմանադրություն գրելու, ինչին խորհրդի անդամները դեմ չեն արտահայտվել: Նախարարի խոսքով՝ այժմ սակայն փորձ է արվում առանձին մեկ հոդված փոփոխելու, որը հակասում է արձանագրված տրամաբանությանը:

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդգծել է, որ ցանկություն կա կայուն քաղաքական մեծամասնության կարգավորումի հրաժարվելու, սակայն այն պետք է անել ամբողջ Սահմանադրությունը ախտորոշելուց հետո:

Խորհուրդը քվեարկությամբ հավանություն է տվել ՀՀ Սահմանադրության 89-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կայուն քաղաքական մեծամասնություն ձևավորելու սահմանադրական պահանջը վերացնելու առաջարկին:

Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը ձայների մեծամասնությամբ մերժել է Դանիել Իոաննիսյանի կողմից ներկայացված հայեցակարգային առաջարկության եղանակով փոփոխության իրականացման առաջարկը: 

Խորհրդի մեծամասնությունը դեմ է քվեարկել նաև «Կայուն խորհրդարանական մեծամասնության սկզբունքից հրաժարվելու» հարցի առանձնացմանը ամբողջ ռեֆորմից 2026թ. ԱԺ ընտրություններին ընդառաջ և ԱԺ միջոցով համապատասխան փոփոխություն կատարելու առաջարկին»,- ասված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter