HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հիվանդանոցից վերադարձած կալանավորված անձի գոտկատեղից հայտնաբերվել է բջջային հեռախոս

Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Դատապարտյալների հիվանդանոց» տարածքային բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել այն մասին, որ կալանավորված անձին քաղաքացիական հիվանդանոցում փոխանցելու են բջջային հեռախոս։ Այս մասին հայտնում են ՔԿԾ լրատվականից։

«Ստացված տեղեկությունների իսկությունը ստուգելու նպատակով սեպտեմբերի 18-ին՝ ժամը 16։20-ի սահմաններում, նույն տարածքային բաժնի ծառայողները  «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի ծառայողների հետ համատեղ անձնական խուզարկության են ենթարկել քաղաքացիական հիվանդանոցից հիմնարկ վերադարձված կալանավորված անձ ՍՎ-ին։ 

Խուզարկության արդյունքում ՍՎ-ի գոտկատեղից հայտնաբերվել է բջջային հեռախոս՝ բաժանորդային քարտով։ 

Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցներ»,- ասված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter