HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՃՏՊ Տաշիր-Սարատովկա ավտոճանապարհին. կա երկու զոհ և մեկ տուժած

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 18-ին՝ ժամը 09:18-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաշիր-Սարատովկա ավտոճանապարհի 1-ին կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:

«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Opel», «VAZ» (վարորդ՝ Ս. Խ.) մակնիշի ավտոմեքենաները և «DAF» մակնիշի բեռնատարը. ավտոմեքենաներից մեկը վրաերթի է ենթարկել խոշոր եղջերավոր կենդանու. վերջինս անկել է:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «VAZ» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ս. Գ.-ն տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է ծանր:

Փրկարարները «VAZ» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևոր Գ. Խ.-ին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնությանը. տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ մահացել են:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և սահմանազատել տարածքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter