HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հուլիս ամսին գրանցվել է օձի խայթման 31 դեպք

2012 թվականի հուլիսի 1-ից առ այսօր Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է օձի խայթոցի 31 դեպք, որից մեկը մահվան ելքով:

Նշենք, որ հուլիսի 22-ին Արմավիրի մարզի Դալարիկ գյուղի բնակիչ 1958 թ. ծնված Բաբկեն Խաչատրյանին օձը խայթել է դաշտում: Տուժածը մահացել է Արմավիրի բժշկական կենտրոն տեղափոխելու ճանապարհին:

Օձի խայթոցի հետևանքով Երևանի բուժհաստատություններ են դիմել 8-ը, մարզային բուժհաստատություններ` 22-ը. Կոտայքի մարզ` 8, Արմավիրի մարզ` 6, Տավուշի մարզ` 3, Արագածոտնի մարզ` 2, Վայոց ձորի մարզ` 1, Արարատի մարզ` 2:

18 դեպքում ներարկվել է հակաթույն, 12 դեպքում չի ներարկվել, քանի որ դրա անհրաժեշտությունը չի եղել:

Հիվանդներին ժամանակին կանխարգելիչ և բժշկական օգնություն ցուցաբերելու, ինչպես նաև կանխարգելիչ դեղանյութերի որոշակի քանակություն տեղերում պահեստավորելու նպատակով առողջապահության նախարարությունը հանրապետության բոլոր բժշկական կազմակերպությունների հետ համատեղ ձեռնարկել է միջոցառումներ տեղերում շիճուկների և պատվաստանյութերի առկայությունը ապահովելու համար: Օձի խայթոցի յուրաքանչյուր դեպքի մասին, սահմանված կարգի համաձայն, հրատապ տեղեկատվություն է տրամադրվում առողջապահության նախարարության «թեժ գծի» հերթապահին, և վերցվում է հսկողության տակ:

Այս պահի դրությամբ հանրապետության բժշկական հաստատություններն ապահովված են օձի հակաթույնով, բուժանձնակազմն ունի համապատասխան պատրաստվածություն և ներուժ բարձր մակարդակով բուժօգնություն ցուցաբերելու համար:

ՀՀ ԱՆ

Մեկնաբանություններ (1)

ZOH
Endamene 31 xaytoz??? Shat qich e, yete hashvi arnenq; vor yerkotani ozere orekan arnvazn mi qani 100 angam xaytum, neroxutyun, hoshotum en irents azgakitsnerin...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter