HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պետք է հստակեցնել մոտեցումները նոր ճանապարհների կառուցման ուղղությամբ

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հուլիսի 25-ին ընդունել է Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հապպիին, ծրագրի ղեկավար Վիքրամ Քուտարիին եւ Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի այլ ներկայացուցիչների:

Հանդիպման ընթացքում նախարար Գագիկ Բեգլարյանը նշել է, որ Համաշխարհային բանկի կողմից վերանորոգվող ճանապարհներն ունեն հետագա պահպանման խնդիր: Նա ընդգծել է, որ պետք է  հստակեցնել մոտեցումները նոր ճանապարհների կառուցման ուղղությամբ, լուրջ աշխատանքներ կատարել դրանց որակն ապահովելու եւ սպասարկման ժամկետներն ավելացնելու համար: 

Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հապպին կիսել է Գագիկ Բեգլարյանի մտահոգությունները ճանապարհների որակի ապահովման ուղղությամբ եւ հույս հայտնել, որ կվերացվեն  մատնանշվող թերությունները:

Հանդիպման ընթացքում քննարկվել է տրանսպորտի եւ կապի նախարարության եւ համաշխարհային բանկի միջեւ համատեղ ծրագրերի ու նախագծերի ընթացքը: 

Նախարար Գագիկ Բեգլարյանը եւ Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հապպին կարեւորել են երկկողմ համագործակցությունը, վտահություն հայտնել, որ բոլոր հիմքերը կան դրանց հետագա ամրապդնման եւ զարգացման համար:

ՀՀ ՏԿՆ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter