
Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Վրաստան
Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Վրաստան: Այս մասին տեղեկացնում է Կառավարության մամուլի ծառայությունը։
«Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի է ունենալու Նիկոլ Փաշինյանի և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի առանձնազրույցը, այնուհետև քննարկումները կշարունակվեն ընդլայնված կազմով:
Քննարկումների արդյունքներով Հայաստանի և Վրաստանի վարչապետները հանդես կգան հայտարարություններով»,-նշված է հաղորդագրությունում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել