HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ այցելել է Գյուղական կյանքի և ավանդույթների 11-րդ փառատոն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ, այցելել է Գյուղական կյանքի և ավանդույթների 11-րդ փառատոն, որն այս տարի անցկացվում է Ձորաղբյուրի Ուսուցման Կանաչ կենտրոնում: Կառավարության ղեկավարը շրջայց է կատարել տաղավարներով, ծանոթացել ներկայացված արտադրանքին, հետաքրքրվել մասնակից ընկերությունների ծրագրերով, առկա խնդիրներով: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

«Փառատոնի նպատակն է նպաստել Հայաստանում կայուն գյուղատնտեսության և գյուղական համայնքների զարգացմանը: Այն յուրօրինակ հարթակ է ֆերմերների, արտադրողների, վերամշակողների, գնորդների, տարբեր կազմակերպությունների ու հնարավոր ներդրողների համար՝ փորձի փոխանակման, համագործակցության և նոր շուկաներ գտնելու: Այս տարվա Բերքի փառատոնին մասնակցում են ավելի քան 200 օրգանական և բնական գյուղմթերք արտադրողներ, ֆերմերային խմբեր, գյուղատնտեսության ոլորտի ձեռներեցներ և կանանց խմբեր Հայաստանի բոլոր մարզերից և այլ երկրներից: Գյուղական կյանքի և ավանդույթների փառատոնում ցուցադրվել են նաև հեռավոր մարզերի արհեստագործների կողմից պատրաստված ձեռագործ աշխատանքները և այլ իրեր: Կտրվեն մրցանակներ և նվերներ` Լավագույն ֆերմերային/կանանց խումբ, Լավագույն երիտասարդական խումբ և Լավագույն ձեռներեց անվանակարգերում»,- նշվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter