Երևանում սեպտեմբերի 13-ին և 16-ի երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ը տեղեկացնում է, որ Երևանում սեպտեմբերի 13-ին և 16-ի երեկոյան ժամերին, 14-ին և 17-ին գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-18մ/վ արագությամբ։
Սեպտեմբերի 15-ին և 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մարզերում սեպտեմբերի 13-ին կեսօրից հետո, 14-ին, 16-18-ին ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Սեպտեմբերի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-20մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 13-ի ցերեկը, 14-15-ին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել