HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վանաձորի համայնքապետարանի նախկին աշխատակիցը հափշտակել է 18 մլն դրամ՝ համայնքային բյուջե չմուտքագրելով հարկերը

Քննչական կոմիտեն հայտնում է, որ պարզվել են Վանաձորի համայնքապետարանում տեղի ունեցած չարաշահումների մի շարք հանգամանքներ։

«Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝  Վանաձոր քաղաքի 60-ամյա բնակիչը 2002թ․-ից աշխատել է Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմում՝  որպես կրտսեր մասնագետ։ Վերջինս ի պաշտոնե օժտված է եղել  համայնքի վարչական տարածքի՝ իր սպասարկման տեղամասում հաշվառված իրավաբանական անձանց գույքահարկի և հողի հարկի, ֆիզիկական անձանց հասարակական և արտադրական նշանակության շինությունների հաշվառման հարկերի հավաքագրման լիազորություններով։

2013թ–ից 2022թ մայիսն ընկած ժամանակւսհատավւսծում վերջինս, շարունակաբար, 40-ից ավելի քաղաքացիներից, ինչպես նաև մոտ մեկ տասնյակ ՍՊ ընկերություններից հավաքագրել է հողի և գույքի վարձակալության դիմաց իրեն վստահված հարկերի գումարները, սակայն դրանք չի մուտքագրել Վւսնաձոր համայնքի բյուջե, այլ ծախսել է անձնական կարիքների համար։ Այդ կերպ կատարված հափշտակությամբ համայնքին պատճառվել է առանձնապես խոշոր չափերով' ավելի քան 18.000000 դրամ՝ իրեն վստահված գույքը:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 60-ամյա տղամարդու նկատմամբ Քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով հարուցվել է հանրային քրեական հետապնդում, և նրան մեղադրանք է ներկայացվել: 

Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter