HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արտաշատի խճուղում ավտոմեքենայի կողաշրջման հետեւանքով վարորդը զոհվել է

Սեպտեմբերի 12-ին, ժամը 10:17-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արտաշատի խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան կողաշրջվել է, կա տուժած։

Ներքին գործերի նախարարության հաղորդմամբ, պարզվել է, որ Արտաշատի խճուղու թիվ 37/2 հասցեի մոտակայքում «Mazda» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս. Գ., ծնված 2002 թ․) բախվել է ճանապարհի բաժանարար արգելապատնեշին և շրջվել։

Փրկարարներն ավտոմեքենայի մոտակայքում հայտնաբերել են Ս. Գ.-ի դին, սահմանազատել տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ուղղել այն։

Լուսանկարները՝ ՆԳՆ փրկարար ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter