HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Իսակովի պողոտա - Աթենքի փողոց խաչմերուկում

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով սեպտեմբերի 12-ից նախատեսվում է Իսակովի պողոտա - Աթենքի փողոց - Հաղթանակի կամուրջ խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այս մասին հաղորդում է Երևանի քաղաքապետարանը։

«Մասնավորապես՝ Հաղթանակի կամրջի 2 երթևեկելի գոտիներից կթույլատրվի կատարել աջ շրջադարձ, մյուս 2 երթևեկելի գոտիներից կթույլատրվի կատարել ձախ շրջադարձ:

Աթենքի փողոցում՝ դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի ուղղությամբ կազմակերպված հետիոտնային անցումը կտեղափոխվի Իսակովի պողոտայի սկզբնամաս:

Նշված ճանապարհահատվածում կիրականացվի համապատասխան գծանշում և ճանապարհային նշանների տեղադրում, ինչպես նաև լուսացույցների տեղափոխում»,- հայտնում է քաղաքապետարանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter