HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բախվել են ավտոմեքենաներ․ տուժածներ չկան

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 11-ին՝ ժամը 08։38-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայից Նորագավիթ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Արշակունյաց պողոտայի թիվ 127/134 հասցեի մոտակայքում բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Դ Գ, ծնված 1989 թ) և երկու «Volkswagen» (վարորդներ՝ Գ Մ, ծնված 1992 թ և Գ Վ, ծնված 1981 թ) մակնիշների ավտոմեքենաները «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան շրջվել է։

Փրկարարները հոսանքազրկել են «Mercedes-Benz» և «Volkswagen» մակնիշների ավտոմեքենաները, փակել «Volkswagen» մակնիշի ավտոմեքենաներից մեկի գազի բալոնի փականը, սահմանազատել տարածքն ու ոստիկանության աշխատակիցների և տեղի ուժերի հետ ուղղել շրջված ավտոմեքենան։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter