HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Հայաստանի հավաքականը պարտվեց 10 հոգով մնացած Հս․ Մակեդոնիայի ընտրանուն

Հայաստանի ազգային հավաքականը Ազգերի լիգայի 2024-25 թթ. խաղարկության երկրորդ տուրում 0։2 հաշվով պարտություն կրեց Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանուց։ Հանդիպումը տեղի ունեցավ Սկոպյեի «Տոշե Պրոյեսկի» մարզադաշտում։

Առաջին խաղակեսն անցավ հավասար պայքարում, սակայն պետք է նշել, որ մեր հավաքականը լուրջ գոլային պահ չստեղծեց, իսկ Հյուսիսաին Մակեդոնիան աչքի ընկավ 1-2 վտանգավոր հարվածներով։ Առաջին խաղակեսի վերջնամասում Հայաստանի հավաքականը քանակական առավելություն ստացավ, քանի որ կարմիր քարտի արժանացավ Հս․ Մակեդոնիայի ընտրանու պաշտպան Ջյոկո Զայկովը։

Ու թեպետ մրցակիցը մնացել էր 10 հոգով, Հայաստանի հավաքականը երկրորդ խաղակեսում չկարողացավ օգտվել այդ առավելությունից։ Դեռ ավելին, հյուսիսմակեդոնացիները երկու անպատասխան գնդակ ուղարկեցին մեր ընտրանու դարպասը և կարողացան հաղթանակ տանել։ Նախ, 70-րդ րոպեին Էնիս Բարդին տուգանայինից կատարած հարվածով բացեց հաշիվը, այնուհետև՝ 79-րդ րոպեին, Բոյան Միովսկին կրկնապատկեց Հս․ Մակեդոնիայի առավելությունը։ Հանդիպման մնացած ժամանակահատվածում հաշվի մեջ փոփոխություն այդպես էլ չեղավ։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 7-ին Հայաստանի ընտրանին Երևանում 4։1 հաշվով պարտության էր մատնել Լատվիայի հավաքականին։

Կայացած երկու տուրերից հետո Հս․ Մակեդոնիան 4 միավորով գլխավորում է Ազգերի լիգայի C դիվիզիոնի 4-րդ խմբի մրցաշարային աղյուսակը։ Հայաստանն ու Լատվիան 3-ական միավորով կիսում են 2-3-րդ տեղերը, իսկ Ֆարերյան կղզիները 1 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։

Հայաստանի ազգային հավաքականն իր հաջորդ հանդիպումները կանցկացնի մեկ ամիս անց․ հոկտեմբերի 10-ին Ազգերի լիգայի 3-րդ տուրում կհյուրընկալվի Ֆարերյան կղզիներին, իսկ հոկտեմբերի 13-ին Երևանում կընդունի Հս․ Մակեդոնիայի ընտրանուն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter