HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Միրզոյանը Իրանի փոխարտգործնախարարի հետ քննարկել է տարածաշրջանային բնույթի հարցեր

Սեպտեմբերի 10-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Մոհամմադ Հասան Շեյխոլէսլամիին: Այս մասին հաղորդում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր:

Նախարար Միրզոյանը ողջունել է «Երևանյան երկխոսություն» միջազգային ֆորումին իրանական կողմի մասնակցությունն ու կայացած մտքերի փոխանակումը։

Երկուստեք ընդգծվել է երկու հարևան, բարեկամ երկրների միջև ձևավորված բարձր մակարդակի քաղաքական երկխոսությանը համահունչ՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով փոխգործակցության կարևորությունը։

Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային բնույթի հարցեր: Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում հարատև կայունության և խաղաղության հաստատման ուղղությամբ ներդրվող ջանքերին, և այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարն անդրադարձել է Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացին։ Տարածաշրջանային տրանպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման համատեքստում շեշտվել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի հայեցակարգի հիմքում դրված սկզբունքների, մասնավորապես տարածքային ամբողջականության և ինքնիշխանության անվերապահ հարգման հրամայականը, որի առնչությամբ իրանական կողմի հաստատուն դիրքորոշումն Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել»,- ասվում է ԱԳՆ հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter