HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

2024 թվականի առաջին կիսամյակում ՊՎԾ-ն դիտարկել է 5678 գնման ընթացակարգեր

Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի 2023 թվականի օգոստոսի 31-ի № 142-Լ հրամանով հաստատված՝ Ծառայության գնումների գործընթացների ռիսկերի գնահատման չափորոշիչների, ինչպես նաև վերահսկողության ընթացքում կիրառվող առաջնահերթությունների որոշման կարգի կիրառմամբ՝ 2024 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Ծառայությունը դիտարկել է թվով 5678 գնման ընթացակարգեր, որոնցից 1703-ի (առաջնային ռիսկեր պարունակող ընթացակարգերի 30%) նկատմամբ իրականացվել է երկրորդային ռիսկերի գնահատում։ Այս մասին հաղորդում է ՊՎԾ մամուլի ծառայությունը։

Արդյունքում՝ լրացուցիչ (հավելյալ) վերահսկողության իրականացման նպատակով առավել ռիսկային են գնահատվել 171 ընթացակարգեր (երկրորդային ռիսկեր պարունակող ընթացակարգերի 10%): Նշված ընթացակարգերի նկատմամբ լրացուցիչ (հավելյալ) հսկողություն իրականացնելու վերաբերյալ պաշտոնական գրություններ են հասցեագրվել պատվիրատու հանդիսացող պետական կառավարման համակարգի մի շարք մարմինների և որոշ ՏԻՄ-երի։ 

  • Իրականացվող դիտարկումների արդյունքում թվով 104 դեպքով արձանագրվել է գնման ընթացակարգերի տեխնիկական բնութագրերի խտրականություն և պատվիրատուներին առաջարկվել է իրականացնել համապատասխան փոփոխություններ:
  • Թվով 70 գնման ընթացակարգերում հայտնաբերվել են հանրային գնումներին մասնակցության իրավունք չունեցող և վերջիններիս հետ փոխկապակցված անձանց մասնակցության դեպքեր, որոնց շրջանակում թվով 117 կնքված պայմանագրերի վերաբերյալ 82 դեպքով պատվիրատուներին առաջարկվել է գնման գործընթացները համապատասխանեցնել գործող օրենսդրության պահանջներին:
  • Գնումների գործընթացներում ներկայացված ոչ հավաստի տեղեկատվության և դրա արդյունքում պայմանագրերի կնքմամբ այլ տնտեսվարողների օրինական իրավունքների խախտման, պայմանագրերի ոչ պատշաճ կատարման հիմքերով թվով 21 տնտեսվարողի վերաբերյալ տեղեկատվություն է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն: Հաշվետու ժամանակամիջոցում օրենքով սահմանված կարգի խախտմամբ կնքված պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 2.1 մլրդ ՀՀ դրամ:
  • Դիտարկմամբ՝ թվով 14 դեպքով արձանագրվել են պատվիրատուների կողմից գնման ընթացակարգերի փաստաթղթերի ոչ պատշաճ հրապարակման դեպքեր, որոնց ուղղությամբ 12 դեպքով առաջարկվել է պատասխանատու աշխատակիցների նկատմամբ կիրառել կարգապահական պատասխանատվության միջոց: 
  • Ծառայության գնումների գործընթացների վերահսկողության վարչության կողմից իրականացված գնման պայմանագրերի կատարման օրինականության և արդյունավետության գնահատման նպատակով՝ հաշվետու կիսամյակի ընթացքում իրականացվել և ամփոփվել են ևս թվով 13 մշտադիտարկումներ, որոնց արդյունքներով վերհանված առերևույթ խախտումների փաստերը փոխանցվել են ՀՀ գլխավոր դատախազություն:
  • Ծառայության գնումների գործընթացների վերահսկողության վարչության կողմից հաշվետու ժամանակահատվածում վերլուծության են ենթարկվել հանրային գնումների գործընթացներին վերաբերող՝ Ծառայությանը հասցեագրված երեք տասնյակից ավելի հանրագրեր: Բոլոր հանրագրերին տրվել են պատշաճ և սպառիչ պատասխաններ:
  • Ծառայության գնումների գործընթացների վերահսկողության վարչության կողմից ՀՀ վարչապետի հանձնարարությամբ գնումների ոլորտը կարգավորող լիազոր մարմին են ներկայացվել թվով 8 օրենսդրական կարգավորումների փոփոխության առաջարկներ, որոնք բխել են ընթացիկ վերահսկողական գործընթացների արդյունքներից: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter