HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արգենտինայի դեսպանին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Արգենտինայի նորանշանակ դեսպան Ռաֆայել Էնրիկե Գոնսալես Ալեմանին: Այս մասին հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը։

«Հանդիպման սկզբում փոխվարչապետը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և անդրադարձել Արգենտինայի հետ ձևավորված երկկողմ բարեկամական հարաբերություններին:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Արգենտինա համագործակցության զարգացման հեռանկարային ուղղությունները: Երկուստեք ընդգծվել է, որ կա առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հսկայական ներուժ, և անհրաժեշտ են համատեղ ջանքեր այն իրացնելու համար:

Փոխվարչապետը և դեսպանը ընդգծել են Արգենտինայում հայկական համայնքի գործունեության կարևորությունը երկու երկրների միջև կապերի ամրապնդման տեսանկյունից»,- նշված է պաշտոնական հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter