HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կսահմանվեն սոցիալական ոլորտի նոր սոցիալական ծառայությունների տեսակներ

Կկատարելագործվի սոցիալական աջակցության ոլորտի իրավական դաշտը, կբարելավվի ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգը, կսահմանվեն նոր սոցիալական ծառայությունների տեսակներ: Այս մասին սեպտեմբերի 10-ի ԱԺ հերթական նիստում ասել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը` ներկայացնելով «Սոցիալական աջակցության մասին» օրենքն ու հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը:

Փոխնախարարը տեղեկացրել է, որ նոր խմբագրված օրենքով առաջարկվում է սահմանել նոր ծառայությունների տեսակները, լիազորությունները, ինչպես նաեւ Կառավարության սահմանած չափորոշիչները: Օրենսդրական փաթեթով կսահմանվեն սոցիալական ոլորտի նոր սոցիալական ծառայությունների տեսակներ, օրինակ` ընտանիքի կենսապահովման կայունացման օգնություն, սոցիալ-հոգեբանական օգնություն, բնակարանային կոմունալ ծառայությունների վճարումների նվազեցում, փոխհատուցում կամ վառելանյութի ձեռքբերման համար հատուցում: Օրենքի նախագծով լիազոր մարմնին վերապահվել է լիազորություն` սահմանելու կենսական ծառայությունների, մասնավորապես` խնամքին, ճաշարանի կազմակերպմանը, սոցիալական բնակարանային ֆոնդում ժամանակավոր օթեւանում կացարանով ապահովելուն վերաբերող եւ սոցիալական ծառայությունների նվազագույն չափորոշիչները: Դրանց պահպանման նկատմամբ կիրականացվի պետական վերահսկողություն ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի կողմից:

Աննա Ժամակոչյանի խոսքով համայնքներն իրավասու են տրամադրել այն սոցիալական ծառայությունները, որոնք կմշակվեն համայնքային սոցիալական ծրագրերով, որն էլ կհաստատի լիազոր մարմինը:

Հարակից զեկոցող, ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լիլիթ Ստեփանյանը նշել է, որ օրենսդրական փաթեթի վրա աշխատելիս ուսումնասիրվել է 14 երկրի փորձ: Ըստ նրա` առաջարկվող փոփոխություններն ամբողջական են ու համապարփակ: Նախագծի հիմնական տրամաբանությունը պատգամավորը բաժանել է 2 հիմնական, առանցքային ուղղությունների: Մեկը` կանխարգելելն է կյանքի դժվարին իրավիճակում հայտնվող անձի կամ ընտանիքի սոցիալական վիճակը, որը նրանք ինքնուրույն հաղթահարել չեն կարողանում, երկրորդ` արդեն այդ իրավիճակում հայտնված անձին կամ ընտանիքին տրամադրել սոցիալական որոշակի աջակցություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter