HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեքենան շրջվել է. 1 զոհ, 1 վիրավոր

Հուլիսի 25-ին՝ ժամը 01.13-ին, ոստիկանությունից տեղեկացրել են, որ Ազատավան գյուղի կամրջի մոտ տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ, և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և Արարատի մարզային փրկարարական ջոկատը։

Դեռևս չպարզված հանգամանքներում «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի 32 ՕՏ 265 պ/հ (վարորդ` Երևանի բնակիչ, 1973 թ. ծնված Գագիկ Միրզախանյան) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, բախվել հենասյուներին և շրջվել Ազատ գետը:

Նախքան հրշեջ-փրկարարների ժամանումը Գ. Միրզախանյանը և ուղևոր, 1970 թ. ծնված Արսեն Ազատյանը տարբեր մարմնական վնասվածք­ներով տեղափոխվել են Արտաշատի հիվանդանոց, որտեղ Ա. Ազատյանը մահացել է:

Բժիշկների գնահատմամբ`  Գ. Միրզախանյանի առողջական վիճակը միջին ծանրության է:

Ժամը 03.00-ին մեքենան ավտոկռունկի օգնությամբ դուրս է բերվել գետից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter