HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Միրզոյանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահի հետ

Սպետեմբերի 9-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հադիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ եվրոպական կենսակերպի խթանման հարցերով հանձնակատար Մարգարիտիս Սխինասի հետ: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության օրակարգային հարցեր:

Նախարար Միրզոյանն իր գոհունակությունն է հայտնել այսօր ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի կապակցությամբ՝ ընդգծելով վերջինիս կարևորությունը թե՛ որպես քաղաքական ուղերձ, թե՛ գործողություն՝ միտված ՀՀ քաղաքացիների համար շոշափելի արդյունքի ապահովմանը:

Արարատ Միրզոյանը և Մարգարիտիս Սխինասը մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա խորացմանն ուղղված համատեղ ջանքերի, «Հայաստանի դիմակայունության և աճի» ծրագրի արդյունավետ կյանքի կոչման, ժողովրդավարական բարեփոխումների շուրջ:

Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր: Նախարար Միրզոյանը գործընկերոջն է ներկայացրել Հարավային Կովկասում խաղաղության հասնելու Հայաստանի քայլերը»,-նշված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter