
Փաշինյանը կմասնակցի ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին
Կազանում հոկտեմբերի 22-24-ն անցկացվելիք ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին Հայաստանը կմասնակցի վարչապետի մակարդակով։
«Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատել է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։
ԲՐԻԿՍ-ը միջպետական միություն է, որը ստեղծվել է Բրազիլիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Չինաստանի՝ 2009 թվականին։ Մեկ տարի անց, կառույցին միացել է նաև Հարավաֆրիկյան Հանրապետությունը։ Միության անվանումը այդ պետությունների անգլերեն անվանումների առաջին տառերով է կազմվել։ Հետագայում այդ կառույցին միացել են նաև Միացյալ Արաբական էմիրությունները, Իրանը, Եգիպտոսն ու Եթովպիան։
ԲՐԻԿՍ-ին անդամակցելու մտադրության մասին հայտնել են նաև Թուրքիան և Ադրբեջանը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել