HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գինու զբոսաշրջության 8-րդ համաշխարհային համաժողովի կանցկացվի Հայաստանում՝ սեպտեմբերի 11-13-ը

Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության միջև ՄԱԿ Զբոսաշրջության Գինու զբոսաշրջության 8-րդ համաշխարհային համաժողովի կազմակերպման վերաբերյալ» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

Կառավարության հաղորդագրության համաձայն՝ 2023 թ նոյեմբերի 24-ին Իսպանիայի Լա Ռիոխա քաղաքում կայացած Գինու զբոսաշրջության 7-րդ համաշխարհային համաժողովի ընթացքում Հայաստանին շնորհվել է 2024 թ. հաջորդ՝ 8-րդ համաշխարհային համաժողովը անցկացնելու հերթափոխը։

«Համաժողովը նախատեսվում է կազմակերպել սեպտեմբերի 11-13-ը։

Համաժողովին նախատեսվում է ՄԱԿ Զբոսաշրջության գլխավոր քարտուղարի և մոտ 10 ներկայացուցիչների, կազմակերպության անդամ պետությունների զբոսաշրջության ոլորտի լիազոր մարմինների ղեկավարների և ներկայացուցիչների, գինու զբոսաշրջության ոլորտի մասնագետների, դոնոր կազմակերպությունների, միջազգային և տեղական խոսնակների ու բանախոսների, միջազգային և տեղական մամուլի ներկայացուցիչների, պետական, մասնավոր և այլ շահագրգիռ կողմերի մասնակցություն:

Ըստ հիմնավորման՝ համաժողովի կազմակերպումն էապես կնպաստի Հայաստանի՝ որպես գինու հնագույն օրրանի ճանաչելիության բարձրացմանն ու միջազգային հարթակում որպես գինու զբոսաշրջության ուղղություն դիրքավորմանը, Հայաստանի ներուժը ոլորտի գիտակներին ներկայացնելուն, ոլորտում տեղեկատվության և փորձի փոխանակմանը, առկա մարտահրավերներին, նոր զարգացումներին և միտումներին ծանոթանալուն:

Կնպաստի նաև ՄԱԿ Զբոսաշրջության անդամ պետությունների հետ գինու զբոսաշրջության ոլորտում համագործակցության զարգացմանն ուղղված առկա ծրագրերի, ինչպես նաև համագործակցության նոր հնարավորությունների քննարկմանը, կազմակերպության կողմից իրականացվող ծրագրերին և նախաձեռնություններին ակտիվ մասնակցությանը, համատեղ նոր միջոցառումների կազմակերպմանը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Լուսանկարը՝ unwto.org-ի

Մեկնաբանություններ (1)

Թորգոմ Աշչյան
Բարի երթ։ Հրավիրում եմ Ձեզ Հին Նորք, տեսնելու19-րդ դարի Գինու մառանները։ Նրանցից մեկ տասնյակը ներգրավված են Պատմական հուշարձանների ցանկում։ Հին նորքի Գինու մառաններից շատերի լավ պահպանված են և մեծ ներուժ են ներկայացնում Հայկական գինու զբոսաշրջության իրականացման գործում։։ Հարգանքով, ճարտարապետ Թորգոմ Աշչյան հեռ. 044411223 https://www.facebook.com/thorgom/ ։ .https://www.facebook.com/groups/599155893845198

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter