Փնտրում ենք Գրասենյակի ղեկավարի օգնական
«Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպությունը աշխատանքի է հրավիրում փորձառու և պատասխանատու աշխատակցի կազմակերպության Գրասենյակի ղեկավարի օգնականի թափուր հաստիքը զբաղեցնելու համար։
Աշխատանքային հիմնական պարտականությունները՝
- Կազմակերպել փաստաթղթաշրջանառությունը, ապահովել կազմակերպության փաստաթղթերի պատշաճ կերպով պահպանումը, արխիվավորումը:
- Պատրաստել կազմակերպության պայմանագրերը։
- Կազմել ՀԿ կանոնադրությամբ և կազմակերպության ղեկավարի հանձնարարությամբ հանդիպումների ու ժողովների օրացուցային պլանները՝ անհրաժեշտության դեպքում կիրառելով նաև առցանց գործիքներ։ Կազմել հանդիպումների ու ժողովների արձանագրությունները։
- Հետեւել կազմակերպության ռազմավարություններից բխող ընթացակարգերի կիրառմանը։
- Իրականացնել կազմակերպության գործունեության մոնիթորինգի ու գնահատման գործընթացը՝ կատարելով տվյալների հավաքագրում՝ համաձայն Գրասենյակի ղեկավարի հանձնարարության։
- Աշխատանքը կատարել «Հետաքննող լրագրողներ» ՀԿ կազմակերպության ներքին ընթացակարգերին և պահանջներին համապատասխան։
- Գործավարը սերտորեն համագործակցելու է Կազմակերպության Կառավարման խորհրդի և ֆինանսական բաժնի հետ, հաշվետու է լինելու Գրասենյակի ղեկավարին։
Պահանջվող կրթությունը եւ հմտությունները
- Բարձրագույն կրթություն հումանիտար, կառավարման, հաղորդակցության կամ համանման այլ ոլորտներում։
- Հայոց լեզվի գերազանց, անգլերենի բավարար իմացություն։
- Կազմակերպչական, հաղորդակցային գերազանց հմտություններ։
- Վերջնաժամկետների նկատմամբ պատասխանատվություն ու դրանց պահպանում։
- Թիմում աշխատելու կարողություն, աշխատանքում համագործակցային սկզբունքներ։
- Խնդիրների՝ խաղաղ ճանապարհով լուծման հմտություններ և կարողություններ։
- Բազմաբնույթ առաջադրանքների կատարման հմտություններ։
- Նոր գիտելիքներ և կարողություններ ձեռք բերելու պատրաստակամություն։
Աշխատանքի սկիզբը՝ հոկտեմբերի 1, 2024։
Դիմելու համար խնդրում ենք ուղարկել CV հետեւյալ էլեկտրոնային հասցեով՝ [email protected], մինչեւ սեպտեմբերի 15-ը, նամակի “subject” դաշտում գրելով՝ Գրասենյակի ղեկավարի օգնականի հաստիքի դիմում եւ CV-ի կամ նամակի մեջ պարտադիր տեղադրելով սոցիալական ցանցերի էջերի հղումները։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել