Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել․ կա տուժած
Օգոստոսի 29-ին՝ ժամը 10։28-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մարմարաշեն գյուղում՝ կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզայինփրկարարական վարչության հրշեջ-փրկարարականջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Արտաշատավտոճանապարհի մոտ 15-րդ կմ-ին «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Հ․ ծնված 2002 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածիցև շրջվել գազատար խողովակի վրա, ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք․ ուղևորՎ․ Ս․-ն (ծնված 2003 թ) հոսպիտալացվել է բժշկականկենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենա և դադարեցրել գազի արտահոսքը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել