Այրվել է մոտ 25 հա հնձած արտ
Փրկարար ծառայությունը հատնում է, որ օգոստոսի 28-ին՝ ժամը 18։04-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կախակն գյուղին հարակից դաշտերում այրվում են հնձած արտեր։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։26-ին, մարվել՝ 19։58-ին։ Այրվել է մոտ 25 հա հնձած արտ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել