Արտակ Քամալյանը նշանակվել է վարչապետի գլխավոր խորհրդական
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արտակ Քամալյանը նշանակվել է վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնում։ Որոշումը հրապարակված է կառավարության e-gov.am կայքում։
Նախկինում Արտակ Քամալյանը զբաղեցրել է գյուղատնտեսության, ապա էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնները, նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով կոլեգիայի անդամի պաշտոնը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել