HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեքենան շրջվել է գետը

Հուլիսի 24-ին, ժամը 01.25-ին ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Հրազդան-Հանքավան ճանապարհի 30-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել Կոտայքի մարզային փրկարարական ջոկատը։
Դեռևս չբացահայտված հանգամանքներում' «Մերսեդես» մակիշի 09 ԼՏ 282 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել Մարմարիկ գետը:
Նախքան փրկարարների ժամանումը՝ Աբովյանի բնակիչ, 1983 թ. ծնված Հակոբ Դովլաթյանը, Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղի բնակիչ, 1978 թ. ծնված Զարիկ Թորոսյանը և Երևանի բնակիչ, 1986 թ. ծնված Աղաս Մկրտչյանը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հրազդանի հիվանդանոց:
Հիվանդանոցի ճանապարհին Զ. Թորոսյանը մահացել է:
Ըստ բժիշկների' Հ. Դովլաթյանի առողջական վիճակը ծանր է, իսկ Ա. Մկրտչյանինը' միջին ծանրության:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Եր
Եք
Չր
Հն
Ուր
Շբ
Կր
30
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
1
2
3
Այսօր