
Արգելվել է բոլոր տեսակի կրծողների և պրիմատների ներմուծումը և տարանցիկ փոխադրումը Հայաստանի տարածքով. ՍԱՏՄ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնում է, որ կապիկների ծաղիկ հիվանդության բռնկումների և աղբյուրների կանխարգելման նպատակով՝ սույն թվականի օգոստոսի 21-ից արգելվում է բոլոր տեսակի կրծողների (կենդանի և սատկած (կենդանիների կերակրման համար)) և բոլոր տեսակի պրիմատների ներմուծումը և տարանցիկ փոխադրումը Հայաստանի Հանրապետության տարածքով՝ մինչև առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից պարզաբանումների հարապարակումը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել