Պաշտպանության նախարարը հետևել է պլանավորված շինաշխատանքներին
Օգոստոսի 20-ին՝ N բանակային զորամիավորում կատարած այցի շրջանակում, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հետևել է զորամիավորման տարբեր հատվածներում պլանավորված շինաշխատանքներին:
ՊՆ հաղորդմամբ, աշխատանքների ընթացքի մասին նախարարին մանրամասներ է զեկուցել ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Կարեն Գրիգորյանը:
Նախարար Պապիկյանը հանձնարարել է խստորեն հետևել շինարարական նորմերին և ժամկետներին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել