«Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները զենք են հայտնաբերել «Տոյոտա Քեմրի» մակնիշի մեքենայում
«Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները ստացել էին տեղեկություն, որ օգոստոսի 16-ին օդանավակայանի ուղևորների բարձրակարգ սպասարկման սրահին է մոտենալու երկու մեքենա, որոնց մեջ կարող է լինել ապօրինի զենք: Այս մասին հաղորդում են ՆԳՆ ոստիկանությունից։
«Ժամը 10։30-ին մեքենաները ժամանել են և ստուգվել: Դրանցից մեկում եղած ձեռքի պայուսակում հայտնաբերվել է «ՏՏ» տեսակի ատրճանակ` լիցքավորված ութ փամփուշտով: Վարորդն ու ուղևորը` Արարատի մարզի Շահումյան գյուղի բնակիչ 42-ամյա և 33-ամյա տղամարդիկ ձերբակալվել և տեղափոխվել են գծային բաժին:
Նրանք ներկայացվել են «Զվարթնոց» օդանավակայանի քննչական բաժին: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են»,- ասված է հաղորդագրությունում:
Նկարը՝ Ոստիկանության տեսանյութից
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել