Օգոստոսի 31-ին և սեպտեմբերի 1-ին տեղի կունենա «Սիմֆոնիկ Երևան» համերգային ծրագիրը
Երևանի քաղաքապետարանը հայտնում է, որ Ազատության հրապարակում տեղի կունենա «Սիմֆոնիկ Երևան» խորագրով համերգային ծրագիրը, որի շրջանակում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն օգոստոսի 31-ին և սեպտեմբերի 1-ին կներկայացնի «Սիմֆոնիկ Մանսուրյան» և «Սիմֆոնիկ Ցիմմեր» համերգները՝ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ:
Համերգային ծրագիրը կմեկնարկի ժամը 20:00-ին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել