
Աղստև գետում քաղաքացու որոնողական աշխատանքները վերսկսվել են
ՆԳՆ փրկարար ծառայության հաղորդմամբ՝ օգոստոսի 6-ին` ժամը 06։00-ի դրությամբ, Աղստև գետում քաղաքացու որոնողական աշխատանքները վերսկսվել են։
Հիշեցնենք, որ երեկ փրկարար ծառայությունը հայտնեց, որ Ազատամուտ գյուղում երկու քաղաքացի մտել են գետը լողալու և կորել տեսադաշտից։ Փրկարարները և ջրափրկարարները Աղստև գետից հայտնաբերել և ափ են դուրս բերել քաղաքացու դին, մյուս քաղաքացու որոնողափրկարարական աշխատանքները մթության պատճառով ժամանակավորապես դադարեցվել էին։
«Որոնողական աշխատանքներին ներգրավված են ՆԳՆ ՓԾ 36 փրկարարական ծառայող, 4 ջրափրկարար, ոստիկաններ և ՊՆ զինծառայողներ։
Գետի ափամերձ գոտիներում (4 կմ հատվածում) կիրառվում են նաև ՆԳՆ ՓԾ և ՊՆ օդային հետախուզության միջոցներ՝ ԱԹՍ-ներ։
Որոնողական աշխատանքները շարունակվում են»,- ասված է հաղորդագրությունում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել