HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

9 նոր նախակրթարան կբացվի Երևանի դպրոցներում

Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող հիմնական հ. 80, 88, 98, 99, 110, 123, 146, 151 և 167 դպրոցներում կհիմնվեն նոր նախակրթարաններ: Նախագիծը Երևանի քաղաքապետարանն իրականացնում է Կառավարության նախաձեռնությամբ: Այժմ շինարարական աշխատանքներ են ընթանում: Նախակրթարաններն իրենց դռները կբացեն սեպտեմբերից: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունը։

««Երևանում այս պահին գործում է 11 նախակրթարան: Դրանց թվին ավելանում է ևս 9-ը: Նոր ուսումնական տարում կունենանք 20 նախակրթարան»,- ասում է Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանը:

«Կրթության զարգացման պետական ծրագրով նախատեսում ենք, որ մինչև 2030 թվականը նախադպրոցական տարիքի երեխաները հարյուր տոկոսով ներգրավված կլինեն նախադպրոցական կրթությունում: Այս ծրագիրը իրականացվում է ոչ միայն պետության, այլև Համաշխարհային բանկի աջակցությամբ»,- ընդգծում  է ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը:

Նախակրթարանները 4-6 տարեկան երեխաների համար են: 4-ժամյա ծրագիրը մանկապարտեզների ավագ խմբերին համապատասխան է՝ առանց սննդի ու քնի կազմակերպման: Յուրաքանչյուր խմբում կլինի առավելագույնը 30 երեխա: Դպրոցներն ընտրվել են՝ հաշվի առնելով տարածքների առանձնահատկությունը, մանկապարտեզների առկայությունն ու ծանրաբեռնվածությունը: 

Նոր բացվող նախակրթարաններ ընդունվելու համար պետք է ներկայանալ համապատասխան դպրոց և գրանցվել: Տեղերի առկայության պարագայում գրանցումը հնարավոր է ուսումնական ամբողջ տարվա ընթացքում, սակայն, հաշվի առնելով տեղերի սահմանափակ լինելու հանագամանքը՝ ցանկացողները պետք է շտապեն»,- նշված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Եր
Եք
Չր
Հն
Ուր
Շբ
Կր
28
29
30
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
1
Այսօր