HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պետությանը պատճառված 20 մլն դրամի վնասը վերականգնվել է

Ապօրինի ընդերքօգտագործման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությամբ ՍՊ ընկերության համասեփականատիրոջ կողմից կատարվել է 20 մլն դրամի չափով վնասի հատուցում։ Այս մասին հաղորդում է Քննչական կոմիտեն։

«Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ ՍՊ ընկերության 2013-2014թթ. ընթացքում համասեփականատերը, պարտավոր լինելով հողերի թույլատրված օգտագործումն իրականացնել դրանց նպատակային և գործառնական նշանակությամբ, օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքներն իրականացնել պայմանագրի և նախագծի պայմաններին համապատասխան, հիշյալ ժամանակահատվածում Արմավիրի մարզի Ապագա համայնքին և մի շարք անձանց սեփականության իրավունքով պատկանող հողատարածքներում հողի և ընդերքի օգտագործումն իրականացրել է հողը հանելու, տեղափոխելու, պահպանելու, օգտագործելու, ընդերքի օգտագործման և պահպանության կանոնների խախտմամբ։ Արդյունքում՝ շրջակա միջավայրին և ընդերքին պատճառվել է էական վնաս:

Նախաքննության ընթացքում նշանակված դատաէկոլոգիական և դատահաշվապահական համալիր փորձաքննության եզրակացության արդյունքում պարզվել են ընկերության կողմից, ինչպես օրինական, այնպես էլ` ընդերքի օգտագործման և պահպանման կանոնների խախտմամբ ավազակոպիճային զանգվածի արդյունահանման ծավալները, դրա արդյունքում պետությանը պատճառված վնասի չափը, այդ թվում նաև` հողային ռեսուրսների վրա ազդեցությունը: 

ՍՊ ընկերության համասեփականատիրոջ կողմից կատարվել է 20 մլն դրամի չափով վնասի հատուցում: 

Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter