HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նորավանքի տարածքում մոլորված արշավախմբի բոլոր անդամները գտնվել են

Հուլիսի 21-ին՝ ժամը 21.18-ին, ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզում՝ Գնիշիկ-Նորավանք հատվածում մոլորվել է 17 հոգուց բաղկացած արշավախումբ, և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական ջոկատն ու օպերատիվ խումբը: Պարզվել է, որ արշավախումբը բաժանվել է 2 մասի. մի խումբը գտնվում է Նորավանքի եկեղեցուց մոտ 200 մետր, իսկ մյուսը՝ 400 մետր հեռավորության վրա:

Ժամը 01.00-ին դեպքի վայրից տեղեկացրել են, որ արշավախմբի բոլոր 17 անդամները գտնվել են և փրկարարների օգնությամբ տեղափոխել անվտանգ տարածք: Այս մասին հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter