Այրվող բնակարանից դուրս է բերվել 2 երեխա. նրանց վիճակը բավարար է
Հուլիսի 22-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Իսակովի 52/4 շենքի 16-րդ բնակարանում: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, ավտոսանդուղք, հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ, հրդեհաշիջման կազմակերպման բաժնի և ՃԿԿ օպերատիվ խմբերը՝ պարամեդիկով:
Հրշեջ-փրկարարների և փրկարարների ուժերով դուռը բացվել է, և բնակարանից դուրս են բերվել 2005 թ. ծնված Արսեն և 2008 թ. ծնված Արտյոմ Սարգսյանները, որոնք տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Ըստ բժիշկների՝ տուժածների առողջական վիճակը բավարար է:
Հրդեհը մարվել է:
Գ. Խնկոյանին պատկանող բնակարանի (վարձակալ՝ Զոյա Կայրապետյան) խոհանոցում այրվել են էլեկտրական թեյնիկ, սեղան և հատակը՝ 1 քմ մակերեսով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել